13:41  ,  16 ապրիլի, 2018

Արսեն Վենգեր. VAR համակարգից հրաժարվելը շատ վատ որոշում էր

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը դժգոհ է, որ անգլիական ակումբները դեմ են քվեարկել տեսակրկնապատկերների VAR համակարգի կիրառմանը Պրեմյեր լիգայում:

«Ցավոք, Պրեմյեր լիգան դարձյալ որոշեց հրաժարվել VAR համակարգից: Կարծում եմ, որ դա շատ վատ որոշում էր: Այս մրցաշրջանում յուրաքանչյուր մեծ հանդիպում ուղեկցվում է սխալներով, որոնցից կարելի էր խուսափել VAR-ի միջոցով: Հատկապես խոսքը «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» միջեւ Չեմպիոնների լիգայի խաղի մասին է»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Reuters-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հաջորդ մրցաշրջանում եւս Անգլիայի առաջնությունում չի լինելու VAR համակարգը: Անգլիական ակումբներում կարծում են, որ այդ համակարգը դեռ ունի շտկումների կարիք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում