13:09  ,  16 ապրիլի, 2018

Միշի Բատշուային խուսափել է կոտրվածքից, սակայն կարող է բաց թողնել ԱԱ-2018-ը

Դորտմունդի «Բորուսիայի» բելգիացի հարձակվող Միշի Բատշուային վնասվածք է ստացել «Շալկեի» դեմ Բունդեսլիգայի 30-րդ տուրի խաղում, որում դաշտը լքել է պատգարակով:

Bild-ը գրում է, որ Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստը խուսափել է կրնկի կոտրվածքից, սակայն կարող են վնասված լինել նրա հոդերը: Բատշուայիի մասնակցությունը հարցականի տակ է ամռանը կայանալիք աշխարհի առաջնությանը: Նրա վերականգնման ստույգ ժամկետը հայտնի կլինի առաջիկա օրերին:

Հիշեցնենք, որ «Բորուսիան» 0:2 հաշվով պարտվել էր «Շալկեին», որը 55 միավորով ամրապնդվեց երկրորդ տեղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս