12:41  ,  16 ապրիլի, 2018

Նեյմար. Դեռ չեմ կարողանում քայլել առանց հատուկ կոշիկի

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը պատմել է, թե ինչպես է ընթանում ոտնաթաթի վնասվածքի վերականգնման փուլը։

«Պետք է բուժվեմ մեկ ամիս, սակայն ամեն բան լավ է ընթանում: Ցավ չեմ զգում եւ զգույշ քայլեր եմ անում: Առանց հատուկ կոշիկի քայլել չեմ կարողանում, բայց բուժումն ընթացքի մեջ է, աշխատում եմ նաեւ մարզասրահում: Ես լավ եմ պատրաստվում»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Globo Esporte-ը:

Հիշեցնենք, որ Նեյմարը ոտնաթաթի կոտրվածք էր ստացել փետրվարի 25-ին կայացած «Մարսելի» դեմ խաղում (3:0): Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 30 խաղի, դարձել 29 գոլի եւ 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում