00:54  ,  16 ապրիլի, 2018

ՊՍԺ-ն 7 գոլ խփեց «Մոնակոյին» եւ դարձավ Ֆրանսիայի չեմպիոն (տեսանյութ)

Փարիզի ՊՍԺ-ն պատմության մեջ 7-րդ անգամ հռչակվեց ֆուտբոլի Ֆրանսիայի չեմպիոն` տիտղոսն ապահովելով առաջնության ավարտից 5 տուր առաջ (տեսանյութ): 

«Լիգա-1»-ի 33-րդ տուրում փարիզցիները տանը 7:1 հաշվով հաղթեցին երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյին», որից 17 միավոր առաջ անցան:

ՊՍԺ-ն Ֆրանսիայի չեմպիոն դարձել էր նաեւ 1985/86, 1993/94, 2012/13, 2013/14, 2014/15, 2015/16 մրցաշրջաններում: Այս տարի չեմպիոնի տիտղոսը պաշտպանում էր «Մոնակոն»:

Ֆրանսիայի առաջնություն, 33-րդ տուր

ՊՍԺ - «Մոնակո»՝ 7:1

Ջովանի Լե Սելսո, 15, 27, Էդինսոն Կավանի, 17, Անխել Դի Մարիա, 20, 58, Ռադամել Ֆալկաո, 76 (ինքնագոլ), Յուլիան Դրաքսլեր, 87 – Ռոնի Լոպես, 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով