17:44  ,  16 ապրիլի, 2018

Վարազդատ Հարոյանի վիճակագրությունն ու գնահատականը «Սպարտակի» դեմ

Whoscored.com-ը ներկայացրել է Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի վիճակագրությունը Մոսկվայի «Սպարտակի» դեմ Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի խաղում:

Հարոյանը 2 հարված է կատարել դարպասի ուղղությամբ: Նրա 15 փոխանցումից թիմակիցներին հասել է 73.3 տոկոսը: 25-ամյա պաշտպանը 1 անգամ խլել է գնդակը, 3 անգամ կասեցրել մրցակցի փոխանցումները: Հարոյանը կանոնները խախտել է 1 անգամ, նրա դեմ խախտել են նույնպես 1 անգամ:

Հարոյանը ստացել է 6.86 գնահատականը, «Ուրալի» կազմում լավագույնը ճանաչվել է ռուսաստանցի կիսապաշտպան Ռոման Եմելյանովը՝ 8.12:

Հիշեցնենք, որ «Ուրալը» հաղթել է 2:1 հաշվով, Վարազդատ Հարոյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը: Նրա ակումբակից, Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը մնացել է պահեստայինների նստարանին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում