17:12  +04,  16 ապրիլի, 2018

Գոռ Մալաքյանը վնասվածքից հետո վերադարձել է խաղադաշտ, Մարկոս Պիզելին խաղացել է ավագի թեւկապով

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներն այս հանգստյան օրերին իրենց ակումբներում մասնակցել են ազգային առաջնությունների հերթական խաղերին։ 

Ուկրաինայի առաջնության հերթական տուրում «Ստալը» տանը նվազագույն հաշվով պարտվել է «Կարպատներին»: «Ստալի» կազմում 80 րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը, որը տեւական դադարից ու վնասվածքից հետո վերադարձել է խաղադաշտ:

Պորտուգալիայի առաջնության 30-րդ տուրում «Մարիտիմուն» 1։1 հաշվով է ավարտել «Մորեյրենսի» դեմ տնային հանդիպումը: Դաշտի տերերի կազմում 71-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը:

Ղազախստանի առաջնության 5-րդ տուրում «Ակտոբեն» սեփական դաշտում նվազագույն հաշվով պարտվել է «Տոբոլին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին «Ակտոբեի» կազմում անցկացրել է ամբողջ հանդիպումը՝ հանդես գալով ավագի թեւկապով:

«Ժետիսուն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվել «Կիզիլ Ժարին»: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կամո Հովհաննիսյանը «Ժետիսուի» կազմում անցկացրել է ամբողջ հանդիպումը, իսկ նրա ակումբակից Էդգար Մալաքյանը չի հայտավորվել խաղին:

Սլովակիայի Սուպերլիգայի հերթական հերթական տուրում «Ժիլինան» մրցակցի դաշտում 1:3 հաշվով պարտվել է «Դունայսկա Ստրեդային»: «Ժիլինայի» մեկնարկային կազմում 75 րոպե խաղացել է Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ