09:08  ,  16 ապրիլի, 2018

Խորեն Բայրամյան. Անչափ ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել «Ռոստով Արենայում» (տեսանյութ)

«Ռոստովի» ռուսաստանցի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Ռուսաստանի Պրեմյեր լիգայում առաջին գոլը խփելուց հետո կիսվել է տպավորություններով: «ԲՄԱ-Խաբարովսկի» դեմ Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրի խաղում (2:0) 26-ամյա Բայրամյանը փոխարինման էր դուրս եկել 74-րդ րոպեին, իսկ 15 րոպե անց հաշիվը դարձրել էր 2:0 (տեսանյութ):

«Անչափ ուրախ եմ, որ կարողացա գոլ խփել «Ռոստով Արենայում»: Ամեն դեպքում, ես միակ ռոստովցին եմ թիմում, երեւի, դա խորհրդանշական է: Իմ գոլին շատ էին սպասում հարազատներս, որոնց շատ շնորհակալ եմ աջակցության համար:

Ամեն անգամ զգում եմ երկրպագուների աջակցությունը: Միշտ լսում եմ, թե ինչպես են նրանք ողջունում ինձ: Այսօր դուրս եկա եւ արեցի այն, ինչ պահանջում են ինձանից:

Ինչ վերաբերում է նոր ստադիոնին, ապա շատ հպարտ եմ, որ ունենք այսպիսի տեղ: Վստահ եմ, որ մեր քաղաքի յուրաքանչյուր բնակիչ երջանիկ է: Բոլորին շնորհավորում եմ հաղթանակի եւ «Ռոստով Արենայի» բացման առթիվ»,- հայ ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Ռոստովի» կայքը:

Հիշեցնենք, որ «Ռոստովն» առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց նորակառույց «Ռոստով Արենա» ստադիոնում, որտեղ տեղի են ունենալու աշխարհի առաջնության խաղեր: Խորեն Բայրամյանի առաջին գոլը խփեց Ռուսաստանի Պրեմյեր լիգայում, որում նա անցկացրեց 57-րդ հանդիպումը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում