00:00  ,  16 ապրիլի, 2018

Վալերի Կարպին. Խորեն Բայրամյանի գոլը շատ օգնեց մեզ (տեսանյութ)

«Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը, մեկնաբանելով «ԲՄԱ-Խաբարովսկի» նկատմամբ 2:0 հաշվով տնային հաղթանակը Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում, անդրադարձել է նաեւ ռուսաստանցի կիսապաշտպան Խորեն Բայրամյանի գոլին (տեսանյութ):

«Իմ գալուց հետո Խորեն Բայրամյանն առաջին անգա՞մ դուրս եկավ խաղադաշտ. նրա գոլը շատ օգնեց մեզ: Բացի այդ, առանց հայերի Ռոստովում հնարավոր չէ (ծիծաղում է)»,- Կարպինի խոսքը մեջբերում է «Ռոստովի» կայքը:

Հիշեցնենք, որ «Ռոստովի» երկրորդ գոլը 89-րդ րոպեին խփել էր Ռուսաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը փոխարինման էր դուրս եկել 74-րդ րոպեին: Դա 26-ամյա Բայրամյանի առաջին գոլն էր Ռուսաստանի Պրեմյեր լիգայում, որում նա անցկացրեց 57-րդ հանդիպումը:

«Ռոստովն» առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց նորակառույց «Ռոստով Արենա» ստադիոնում, որտեղ տեղի են ունենալու աշխարհի առաջնության խաղեր: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում