22:04  ,  15 ապրիլի, 2018

Խորեն Բայրամյանն առաջին գոլը խփեց Ռուսաստանի Պրեմյեր լիգայում (տեսանյութ)

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 26-րդ տուրում «Ռոստովը» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթեց «ԲՄԱ-Խաբարովսկին», որի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի հավաքականի հարձակվող Ռուսլան Կորյանը:

«Ռոստովի» երկրորդ գոլը 89-րդ րոպեին խփեց Ռուսաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, որը փոխարինման էր դուրս եկել 74-րդ րոպեին: Դա 26-ամյա Բայրամյանի առաջին գոլն էր Ռուսաստանի Պրեմյեր լիգայում, որում նա անցկացրեց 57-րդ հանդիպումը (տեսանյութ):

«Ռոստովն» առաջին հաղթանակը տարավ Վալերի Կարպինի գլխավորությամբ եւ 30 միավորով բարձրացավ 12-րդ տեղ:

Ռոստովցիներն առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրին նորակառույց «Ռոստով Արենա» ստադիոնում, որտեղ տեղի են ունենալու աշխարհի առաջնության խաղեր: 

Ռուսաստանի առաջնություն, 26-րդ տուր

«Ռոստով» - «ԲՄԱ-Խաբարովսկ»՝ 2:0

Բյորն Սիգուրդսոն, 40, Խորեն Բայրամյան, 89

«Ուֆա» - ԲԿՄԱ՝ 1:1

Դմիտրի Սիսուեւ, 41 – Ահմեդ Մուսա, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում