18:21  +04,  15 ապրիլի, 2018

«Արսենալը» պարտվեց առանց Հենրիխ Մխիթարյանի (տեսանյութ)

Անգլիական Պրեմյեր լիգայի 34-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» առանց Հենրիխ Մխիթարյանի 1:2 հաշվով պարտվեց «Նյուքասլին» (տեսանյութ):

Նյուքասլում կայացած հանդիպման առաջին խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ դաշտի տերերի հաղթական գոլը 64-րդ րոպեին խփեց շոտլանդացի կիսապաշտպան Մեթ Ռիչին:

Հայաստանի հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վերականգնվել ապրիլի 5-ին ստացած ծնկի վնասվածքից եւ չէր հայտավորվել Արսեն Վենգերի գլխավորած թիմի կազմում:

«Արսենալը» 54 միավորով մնաց 6-րդ տեղում, իսկ Ռաֆայել Բենիտեսի թիմը 41 միավորով 10-րդն է:

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Նյուքասլ» - «Արսենալ»՝ 2:1

Այոզե Պերես, 29, Մեթ Ռիչի, 68 – Ալեքսանդր Լյակազեթ, 14

«Արսենալ». Պետր Չեխ, Կալում Չեմբերս (Էշլի Մեյթլանդ Նիլզ, 78), Շկոդրան Մուստաֆի, Ռոբ Հոլդինգ, Նաչո Մոնրեալ, Գրանիտ Ջակա, Մոհամեդ Էլնենի, Ջո Ուիլոք (Դենի Ուելբեկ, 68), Ալեքս Իվոբի (Էդվարդ Նկետիա, 86), Ալեքսանդր Լյակազեթ, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ