17:34  ,  15 ապրիլի, 2018

Յանա Եգորյանը՝ Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր (ֆոտո)

Ռիո-2016-ի կրկնակի օլիմպիական չեմպիոն, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը բրոնզե մեդալակիր է դարձել սուսերամարտի Ռուսաստանի առաջնության անհատական պայքարում:

Սմոլենսկում կայացած մրցաշարի կիսաեզրափակիչում 24-ամյա մարզուհին 14:15 հաշվով պարտվել է մոսկվացի Սվետլանա Շեւելեւային, որը հաղթել է նաեւ եզրափակիչում եւ դարձել Ռուսաստանի չեմպիոն:

Կանանց Ռուսաստանի առաջնությանը մասնակցել է 53 մարզուհի: Յանա Եգորյանը Ռուսաստանի կրկնակի չեմպիոն է:

Հիշեցնենք, որ վերջերս Յանա Եգորյանը ժամանել էր Երեւան, որտեղ ապրում է նրա հայրը՝ Կարապետ Ալավերդյանը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրուցում մարզուհին պատմել էր, որ Երեւանում շատ լավ է զգում իրեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում