13:57  ,  15 ապրիլի, 2018

Դանիել Ռիկյարդոն` Չինաստանի Մեծ մրցանակի հաղթող

Ֆորմուլա-1-ի Չինաստանի Մեծ մրցանակի հաղթողի տիտղոսը նվաճեց «Ռեդ Բուլի» ավստրալացի արշավորդ Դանիել Ռիկյարդոն:

«Մերսեդեսի» ներկայացուցիչ Վալտերի Բոտասը գրավեց երկրորդ տեղը, իսկ «Ֆերարիի» ֆինն արշավորդ Կիմի Ռայկոնենը եզրափակեց լավագույն եռյակը։

«Մերսեդեսի» բրիտանացի արշավորդ Լյուիս Հեմիլթոնը չորրորդն էր, իսկ «Ֆերարիի» առաջատար Սեբաստիան Ֆետելը նախորդ 2 փուլերում հաղթելուց հետո գրավեց 8-րդ տեղը:

Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է Լյուիս Հեմիլթոնը, որը նախորդ մրցաշրջանում չորրորդ անգամ հռչակվել էր աշխարհի չեմպիոն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում