10:55  ,  15 ապրիլի, 2018

«Բարսելոնայի» ռեկորդը

«Բարսելոնան», Պրիմերայի 32-րդ տուրում 2:1 հաշվով հաղթելով «Վալենսիային», անպարտելի շարքի ռեկորդ է սահմանել Իսպանիայի առաջնությունում, հայտնում է ակումբի կայքը:

Կատալոնական ակումբը չպարտվեց 39-րդ խաղում անընդմեջ եւ գերազանցեց «Ռեալ Սոսյեդադի» ռեկորդը: Բասկերն այդ ռեկորդը սահմանել էին 1980 թվականին, երբ 38 խաղում տարել էին 21 հաղթանակ եւ գրանցել 17 ոչ ոքի:

«Բարսելոնան» Պրիմերայի 39 խաղերում տարել է 32 հաղթանակ եւ 7 հանդիպում ավարտել ոչ ոքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English