22:29  ,  14 ապրիլի, 2018

«Բավարիան» շանս չտվեց «Բորուսիային»՝ 5:1 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 30-րդ տուրում չեմպիոնական տիտղոսն ապահոված Մյունխենի «Բավարիան» հյուրընկալեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային» եւ պարտության մատնեց 5:1 հաշվով (տեսանյութ): Դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Սանդրո Վագները:

«Բավարիան» ունի 75 միավոր: «Բորուսիան» 40 միավորով 8-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Բավարիա» - «Բորուսիա Մ.»՝ 5:1

Սանդրո Վագներ, 37, 41, Տիագո Ալկանտարա, 51, Դավիդ Ալաբա, 67, Ռոբերտ Լեւանդովսկի, 82 – Յոսիպ Դրմիչ, 9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով