21:32  ,  14 ապրիլի, 2018

Ա լիգա. «Արցախի» վստահ հաղթանակը (NEWS.am Sport Live, ֆոտո)

Երեւանի նախկին «Միկա» մարզապալատում կայացավ բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի եզրափակիչի առաջին հանդիպումը «Արթիկի» եւ «Արցախի» մասնակցությամբ: 100:74 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Արցախը»: Հանդիպման գլխավոր մրցավարը սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանն էր:

Հանդիպման գլխավոր մրցավարը խաղից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ եզրափակիչ դուրս եկած երկու թիմերն էլ արժանի են չեմպիոնության եւ արժանի մրցակիցներ են եզրափակիչ դուրս գալու համար:

«Այսօր հետաքրքիր ու լարված խաղ է սպասվում: Երբ նախաձեռնում էինք Հայաստանում անցկացնել բասկետբոլի Հայաստանի կանոնավոր առաջնություն, մեր նպատակներից մեկն էլ այն էր, որ երկրպագուները գան մարզադահլիճ: Այսօր մեծ թվով երկրպագուներ են այստեղ, ինչն ինձ շատ է ուրախացնում: Մեր ուզածը հենց սա է: Չէի սպասում, որ հայ երկրպագուներն այս աստիճան կակտիվանան, կսիրեն մարզաձեւը, կգան խաղերին եւ այսպես կերկրպագեն: Հայաստանի առաջնությունը սիրվեց, ակումբի ղեկավարները հավատացին, մեծ ներդրումներ արվեցին, լավ խաղացողներ հրավիրվեցին ակումբներ: Վստահ եմ, որ այսուհետեւ Հայաստանում կայանալիք բասկետբոլային հանդիպումները հետաքրքիր ու լեփ-լեցուն դահալիճներում կանցնեն»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

Ա լիգայի եզրափակիչ շարքի առաջին խաղում «Արցախին» հաղթանակը մեծ դժվարությամբ տրվեց:

Առաջին քառորդում երկու թիմերի միջեւ պայքարը հավասար էր ընթանում: Բայց առաջին խաղակեսն ավարտվեց «Արթիկի» հաղթանակով՝ 20-18 հաշվով: «Արթիկը» երկրորդ քառորդում անզիջում էր, մրցակցին գրեթե հնարավորություն չէր տալիս գրավել իր զամբյուղը:

Երկրորդ քառորդի վերջնամասում «Արթիկի» խաղացողը ծանր վնասվածք ստացավ եւ չկարողացավ շարունակել խաղը թիմի հետ: Բայց «Արթիկը» շարունակեց հաշիվը խոշորացնել՝ 7 միավորով հետ թողնելով «Արցախի» թիմին:

Երկրորդ քառորդից հետո թիմերը գնացին մեծ ընդմիջման «Արթիկի» մեծ առավելությամբ՝ 44:37:

Երրորդ քառորդը շրջադարձային եղավ «Արթիկի» համար:  «Արցախի» թիմը Ա լիգայի առաջին եզրափակիչի երկրորդ կեսը սկսեց մեծ ակտիվությամբ եւ մարտավարության փոփոխությամբ: Երրորդ քառորդի մեկնարկից րոպեներ անց խաղի հաշիվը գրեթե հավասարվեց: «Արցախի» թիմը ուժերը կենտրոնացրեց պաշտպանությունում՝ թույլ չտալով արթիկցիներին գրավել զամբյուղը:

Երրորդ քառորդն ավարտվեց «Արցախի» առավելությամբ՝ 59-68 հաշվով: Չորրորդ քառորդում «Արթիկի» բասկետբոլիստները հնարավորություն չունեցան «Արցախի» զամբյուղը գրավել: Վերջին քառորդում հյուրերը մեծ ուժով նետվեցին հարձակման, խաղն ավարտելով 100:74 հաշվով:

Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի երզափակիչի առաջին հանդիպման առաջին մեծ խաղակեսում «Միկա» մարզահամալիրի տիրբունաները կիսադատարկ էին: Մեծ ընդիմուջից հետո «Արցախի» երկրպագուները շատացան: Մարզադահլիճում թեժ պայքար էր գնում ոչ միայն բասկետբոլի թիմերի միջեւ, այլեւ երկրպագուների: Աջ եւ ձախ տրիբունաներում բաժանված երկրպագուների բանակներն ասես մրցեին, թե որ կողմի տրիբունան ավելի  բարձր կաջակցի իր թիմին: 

Չեմպիոնը կորոշվի Ա լիգայի եզրափակիչ շարքի երկրորդ հանդիպումից հետո, որը տեղի կունենա ապրիլի 17-ին: Եթե երկրորդ խաղում եւս «Արցախը» հաղթի, ապա կհռչակվի չեմպիոն: Եթե «Արթիկը» հաղթանակ տանի, կլինի երրորդ հանդիպում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում