21:14  ,  14 ապրիլի, 2018

Զարգացման մրցաշար. Հայաստանի 3 թիմերն էլ պարտվեցին

Ավանի ֆուտբոլի ակադեմիայում անցկացվող Զարգացման մրցաշարում պայքարն ավարտեցին մինչեւ 15 տարեկանները: Հաղթողի կոչումը նվաճեց Կիպրոսի հավաքականը, որը վերջին խաղում պարտության մատնեց Հայաստանի թիմին՝ 1:0 հաշվով: 11 մետրանոցը հստակ իրացրեց Անգելոս Զեֆկին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Մինչեւ 14 տարեկանների պայքարում Հայաստանի առաջին թիմը 2:4 հաշվով պարտվեց  Ղազախստանի Մ-14 հավաքականին: Հայաստանի Մ-14 երկրորդ թիմը 0:2 հաշվով պարտվեց  Իրանի Մ-14 հավաքականին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում