16:23  ,  14 ապրիլի, 2018

Վարդան Մինասյանը՝ Յուրա Մովսիսյանին հավաքական հրավիրելու մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում երկրորդ անգամ նշանակված Վարդան Մինասյանը չի բացառել, որ շվեդական «Յուրգորդեն» տեղափոխված հարձակվող Յուրա Մովսիսյանը կհրավիրվի հավաքական: Այդ մասին նա ասել RԷվոլյուցիա հաղորդման նկարահանման ժամանակ:

«Բոլոր ֆուտբոլային որոշումները կայացնելու է մարզչական շտաբը: Հավատացեք՝ հավաքականում խաղալու ամենամեծ մոտիվացիան հայրենասիրությունն է, դու ինչ-որ պայմանագրով չես աշխատում:

Ուրախալի է, որ Յուրա Մովսիսյանը եկել է Շվեդիա,  մենք  հետեւելու ենք նրան: Եթե ցույց տվեց նույն որակները, որ մենք գիտենք՝ ինքը ինչի է ընդունակ, ապա հրավիրվելու է հավաքական:

Ռոբերտ Արզումանյանը 2 տարի է ֆուտբոլ չի խաղում»,- ասել է մարզիչը:

Հիշեցնենք, որ նախորդ երկու ընկերական հանդիպումներում Հայաստանի հավաքականը Երեւանում 0:0 հաշվով խաղաց Էստոնիայի թիմի հետ եւ 0:1 հաշվով պարտվեց լիտվացիներին:  

Այդ հանդիպումներից հետո Արթուր Պետրոսյանը հեռացվեց պաշտոնից: Նա հայտարարել էր, որ Յուրա Մովսիսյանին հավաքական հրավիրելու թեման փակված է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում