18:12  ,  13 ապրիլի, 2018

ՈւԵՖԱ-ն չի պատժի Սերխիո Ռամոսին

ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ չի բացի Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի դեմ։ Իսպանացի պաշտպանը կկարողանա մասնակցել Մյունխենի «Բավարիայի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպմանը։

Ռամոսը Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղը բաց էր թողեել որակազրկման պատճառով եւ հանդիպմանը հետեւում էր տրիբունայից: Սակայն խաղի վերջին րոպեներին նրան նկատել էին հանդերձարան տանող թունելում, որտեղից նա աջակցում էր իր թիմակիցներին: ՈւԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն՝ որակազրկված ֆուտբոլիստն իրավունք չունի գտնվել հանդերձարան տանող թունելում:

Cadena COPE-ի համաձայն՝ իսպանացի ֆուտբոլիստի այդ արարքը բավականաչափ չէ պատժամիջոց կիրառելու համար։  

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 24-ին եւ 25-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 1-ին եւ 2-ին։ Եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 26-ին Կիեւում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում