15:15  ,  13 ապրիլի, 2018

Չեմպիոնների լիգա. Կիսաեզրափակիչի զույգերը (ֆոտո)

Շվեյցարական Նիոնում ապրիլի 13-ին տեղի ունեցավ ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի վիճակահանությունը:

Մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին» բաժին հասավ Մյունխենի «Բավարիան», իսկ եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն անգլիական «Լիվերպուլը» եւ իտալական «Ռոման»  

«Բավարիան» ու «Լիվերպուլը» առաջին խաղերը կանցկացնեն տանը: Եզրափակիչում դաշտի տեր կհամարվի «Բավարիա» - «Ռեալ» զույգի հաղթողը: 

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 24-ին եւ 25-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 1-ին եւ 2-ին։ Եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 26-ին Կիեւում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում