17:14  ,  13 ապրիլի, 2018

Աարոն Ռեմզին ցուցադրել է վնասված ոտքը (ֆոտո)

Լոնդոնի «Արսենալի» ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզին ցուցադրել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (2:2) ստացած վնասվածքը:

«Շնորհակալություն բժիշկ, որ օգնեցիր ինձ»,- Ինստագրամում գրել է Ռեմզին՝ տեղադրելով վնասված ոտքի լուսանկարը:

Հիշեցնենք, որ Մոսկվայում կայացած խաղում Աարոն Ռեմզին մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման եւ գոլի հեղինակ դարձել ավելացված ժամանակում: «Արսենալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպումը բաց թողեց ծնկի վնասվածքի պատճառով:

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչում «Արսենալը» մրցելու է Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, իսկ մյուս զույգը կազմել են ավստրիական «Զալցբուրգը» եւ ֆրանսիական «Մարսելը»: Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 26-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 3-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով