10:10  +04,  13 ապրիլի, 2018

Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի վիճակահանության անոնս

Շվեյցարական Նիոնում ապրիլի 13-ին կանցկացվի ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի վիճակահանությունը:

4 ուժեղագույն ակումբներն են՝ Մյունխենի «Բավարիան», անգլիական «Լիվերպուլը», իտալական «Ռոման» եւ մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը»:

Վիճակահանությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին: Այս փուլում բոլոր թիմերը կարող են հանդիպել իրար։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 24-ին եւ 25-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 1-ին եւ 2-ին։ Եզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 26-ին Կիեւում:

Երեւանի ժամանակով 14:00-ին կմեկնարկի նաեւ Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի վիճակահանությունը: Այստեղ պայքարը շարունակում են Լոնդոնի «Արսենալը», Մադրիդի «Աթլետիկոն», ավստրիական «Զալցբուրգը» եւ ֆրանսիական «Մարսելը»։

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 26-ին, իսկ պատասխան խաղերը՝ մայիսի 3-ին։ Եզրափակիչը կանցկացվի մայիսի 16-ին Լիոնում:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գործող հաղթողն է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որն այս տարի հանդես էր գալիս Չեմպիոնների լիգայում եւ պայքարը լքեց 1/8 եզրափակիչում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ