10:52  ,  13 ապրիլի, 2018

Թայսոն Ֆյուրին ռինգ կվերադառնա հունիսին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA/WBO/IBF վարկածներով աշխարհի նախկին չեմպիոն Թայսոն Ֆյուրին (25-0, 18 նոկաուտ) սկսել է համագործակցել պրոմոուտեր Ֆրենկ Ուորենի հետ:

Boxing Scene-ի համաձայն՝ 29-ամյա բրիտանացին տեւական դադարից հետո ռինգ կվերադառնա հունիսի 9-ին: Մանչեսթերում կայանալիք մենամարտում նրա մրցակցի անունը դեռ հայտնի չէ: Ֆրենկ Ուորենի խոսքով՝ այդ հարցը կլուծվի առաջիկա օրերին:

Հիշեցնենք, որ Թայսոն Ֆյուրին նախորդ անգամ ռինգ է դուրս եկել 2.5 տարի առաջ: 2015-ի նոյեմբերին Դյուսելդորֆում կայացած մենամարտում ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյից խլել էր IBO/WBA/WBO վարկածներով չեմպիոնական գոտիները, որոնք հետագայում կորցրեց որակազրկման պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում