09:44  ,  13 ապրիլի, 2018

ՉԼ. Երկրպագուն սխալմամբ խաղադրույք է կատարել «Ռոմայի» հաղթանակի վրա եւ շահել մեծ գումար (ֆոտո)

Ջամայկայում JustBet բուքմեյքերական գրասենյակի հաճախորդներից մեկը մեծ գումար է շահել «Բարսելոնայի» եւ իտալական «Ռոմայի» միջեւ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղի արդյունքում:

Երկրպագուն ցանկացել է խաղադրույք կատարել կատալոնական ակումբի հաղթանակի վրա, սակայն գրասենյակի աշխատակիցը սխալմամբ նշել է «Ռոմայի» հաղթանակը 4.75 գործակցով: 5 խաղերի էքսպրես խաղադրույքի վրա երկրպագուն կատարել է 1000 դոլարի խաղադրույք եւ շահել 52 հազար դոլար, գրում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել էր 4։1 հաշվով, իսկ պատասխան մրցավեճում «Ռոման» խփեց 3 անպատասխան գոլ։ Դիմակայությունում գրանցվեց 4։4 հաշիվը, իսկ «Ռոման» հաջորդ փուլ դուրս եկավ մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի զույգերը կորոշվեն ապրիլի 13-ին կայանալիք վիճակահանությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս