21:55  ,  12 ապրիլի, 2018

«Բավարիան» կերկարաձգի պայմանագրերը Ռոբենի եւ Ռիբերիի հետ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» կերկարաձգի պայմանագրերը հոլանդացի Արյեն Ռոբենի եւ ֆրանսիացի Ֆրանկ Ռիբերիի հետ, հաղորդում է Bild-ը:

Փորձառու կիսապաշտպանների հետ նոր պայմանագրերը նախատեսված կլինեն մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը: «Բավարիայի» տնօրենների խորհրդի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն նշել էր, որ համաձայնության են հասել պայմանների վերաբերյալ:

35-ամյա Ռիբերին Գերմանիայի ընթացիկ առաջնության 19 խաղում խփել է 5 գոլ, 34-ամյա Ռոբենը՝ 5 գոլ 20 խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս