20:26  ,  12 ապրիլի, 2018

Հայաստանի ծանրորդները կունենան միայն 2 օլիմպիական ուղեգրի հնարավորություն

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նոր կանոնների համաձայն 2008-2020 թվականներին բազմաթիվ դոպինգային խախտումներ ունեցած հինգ երկրների 2020թ. Օլիմպիական խաղերում կտրվի միայն երկուական ուղեգիր նվաճելու հնարավորություն: Այդ երկրների թվում է հայտնվել նաեւ Հայաստանը՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի հետ, հաղորդում է reuters-ը:

Մինչեւ 2020թ. ապրիլ հակադոպինգային կանոնադրության նոր խախտումների դեպքում, այս երկրներն ընդհանրապես կզրկվեն օլիմպիական ուղեգրերից:

Հիշեցնենք, որ 2017թ. հոկտեմբերից Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Չինաստանի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքիայի եւ Ուկրաինայի հավաքականները որակազրկված են մեկ տարով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում