12:59  ,  12 ապրիլի, 2018

Ռամոսը խախտել է ՈւԵՖԱ-ի կանոնակարգը եւ կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղը

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը կարող է բաց թողնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումը:

Իսպանացի պաշտպանը Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումը բաց թողեց որակազրկման պատճառով եւ հանդիպմանը հետեւում էր տրիբունայից: Սակայն խաղի վերջին րոպեներին Ռամոսին նկատել են հանդերձարան տանող թունելում, որտեղից նա աջակցում էր իր թիմակիցներին: ՈւԵՖԱ-ի կանոնակարգի համաձայն՝ որակազրկված ֆուտբոլիստն իրավունք չունի գտնվել հանդերձարան տանող թունելում: Ռամոսը կարող է պատժվել եւ բաց թողնել հաջորդ հանդիպումը Չեմպիոնների լիգայում, գրում է As-ը:

Հիշեցնենք, որ առաջին խաղում Արքայական ակումբն ուժեղ էր գտնվել 3:0 հաշվով, իսկ Մադրիդում կայացած պատասխան խաղում «Յուվենտուսը» հաղթեց 3:1 հաշվով եւ լքեց պայքարը: «Ռեալն» ավելացված ժամանակում հաշիվը կրճատել էր 11 մետրանոց հարվածով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում