01:06  ,  12 ապրիլի, 2018

Ռոնալդուն առաջինն է, ում հաջողվում է ՉԼ-ում 10 գոլ խփել նույն թիմին

Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, Թուրինի «Յուվենտուսի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում հաջող իրացնելով 11 մետրանոցը, դարձավ առաջին ֆուտբոլիստը, որին հաջողվում է այս մրցաշարում 10 գոլ խփել նույն թիմին:

Հիշեցնենք, որ ավելացված ժամանում խփած գոլի շնորհիվ «Ռեալը» դուրս եկավ կիսաեզրափակիչ, թեեւ պարտվեց 1:3 հաշվով: Թուրինում Արքայական ակումբը հաղթել էր 3:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում