23:34  ,  11 ապրիլի, 2018

ՉԼ. «Ռեալ» - «Յուվենտուս», «Բավարիա» - «Սեւիլիա». Առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ընթանում են քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումներից վերջին երկուսը: Գավաթակրի տիտղոսը պաշտպանող Մադրիդի «Ռեալն» ընդունել է Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսին» եւ առաջին խաղակեսից հետո պարտվում է 0:2 հաշվով (տեսանյութ):

Արդեն երկրորդ րոպեին գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրայի փոխանցումից հետո խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը գրավեց կոստառիկացի Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը:

13-րդ րոպեին «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարվածից հետո մրցակցի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը հետ մղեց գնդակը, որը հայտնվեց իսպանացի կիսապաշտպան Իսկոյի մոտ: Նա գրավեց դարպասը, սակայն մրցավարը գրանցեց խաղից դուրս վիճակ:

37-րդ րոպեին Մանջուկիչը խփեց նաեւ երկրորդ գոլը: Շվեյցարացի պաշտպան Շտեֆան Լիխտշտայների փոխանցումից հետո Մանջուկիչին չհասցրեց վերահսկել Արքայական թիմի իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը, իսկ Նավասը դրություն փրկել չկարողացավ:

Ընդմիջում է:

Օրվա մյուս խաղում Մյունխենի «Բավարիան» ընդունել է իսպանական «Սեւիլիային»: Առաջին խաղակեսում գոլ չի գրանցվել (տեսանյութ):

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան խաղեր

«Ռեալ» (Իսպանիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 0:2 (առաջին խաղակես), (առաջին խաղ՝ 3:0)

Մարիո Մանջուկիչ, 2, 37

«Բավարիա» (Գերմանիա) - «Սեւիլիա» (Իսպանիա)՝ 0:0 (առաջին խաղակես), (առաջին խաղ՝ 2:1)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով