17:11  ,  11 ապրիլի, 2018

Եվրոպայի առաջնության մասնակից թիմերի համատեղ մարզումը Նորագավիթում. NEWS.am Sport Live

Հայաստանում առաջին անգամ անցկացվելիք սուսերամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության մասնակից երկրների թիմերը համատեղ մարզում են անցկացնում Նորագավիթի մարզադպրոցում։ NEWS.am Sport–ը ներկայացնում է ուղիղ հեռարձակում։

Ապրիլի 15-ից 19-ը կայանալիք մրցաշարին կմասնակցեն 31 երկրների մոտ 300 մարզիկներ:

Երեւանի պետական համալսարանի նորակառույց մարզադահլիճում կայանալիք առաջնությունում Հայաստանը կունենա 16 ներկայացուցիչ: Հայ սուսերամարտիկները  հանդես կգան խոցասուսեր եւ ճկասուսեր մրցաձեւերում՝ անհատական ու թիմային պայքարում։

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ալիկ Նավասարդյանը հրապարակել է թիմի կազմը։

Խոցասուսեր, կանայք

1․ Էմմա Պողոսովա
2. Լիլիթ Էվոյան
3. Ինեսա Բաբախանովա
4. Նաիրա Համազասպյան

Խոցասուսեր, տղամարդիկ

1․ Էդուարդ Օվիկյան
2. Վահագն Գրիգորյան
3. Արմեն Գրիգորյան 
4. Աբրահամ Սարգսյան

Ճկասուսեր, կանայք

1․ Անահիտ Ալոյան 
2. Հասմիկ Աղաբաբյան
3. Արփինե Աթոյան
4. Սեդա Գեւորգյան

Ճկասուսեր, տղամարդիկ

1.Մայքլ Հովհաննիսյան 
2. Արմեն Դալլաքյան
3. Պարգեւ Ստեփանյան
4. Հենրիկ Բալիկյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում