Ամերիկահայ Վանես Մարտիրոսյանը կմենամարտի պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջին քաշային կարգում WBC, WBA Super, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ղազախ Գենադի Գոլովկինի հետ։ Այդ մասին 31-ամյա Մարտիրոսյանը հայտնել է Ինստագրամում։
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Մարտիրոսյանն ու Գոլովկինը կարող են հանդիպել մայիսի 5-ին։
Հիշեցնենք, որ հայ բռնցքամարտիկը նախորդ մենամարտն անցկացրել է 2016 թվականի մայիսին՝ մրցավարների միաձայն որոշմամբ պարտվելով առաջին միջին քաշային կարգում IBO եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Էրիսլանդի Լարային։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում