15:45  ,  11 ապրիլի, 2018

«Բարսելոնայի» նախագահը ներողություն է խնդրել երկրպագուներից

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում իտալական «Ռոմայից» 0։3 հաշվով կրած պարտությունից հետո ներողություն է խնդրել կատալոնական ակումբի երկրպագուներից։

«Բարսելոնայի» երկրպագուներից ներողություն եմ խնդրում Չեմպիոնների լիգայից դուրս մնալու համար։ Միեւնույն ժամանակ, շնորհավորում եմ «Ռոմային» կիսաեզրափակիչ դուրս գալու համար։ Այս խաղում «Ռոման» ավելի լավն էր։ Սա ամբողջ աշխարհում տխուր օր է «Բարսելոնայի» երկրպագուների համար»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է «Բարսելոնայի» կայքը։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Բարսելոնան» հաղթել էր 4։1 հաշվով, իսկ պատասխան մրցավեճում «Ռոման» խփեց 3 անպատասխան գոլ։ Դիմակայությունում գրանցվեց 4։4 հաշիվը, իսկ «Ռոման» հաջորդ փուլ դուրս եկավ մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում