14:20  ,  11 ապրիլի, 2018

ԱԱ-2018. Պելեն չի կարողանա ժամանել Ռուսաստան

Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Պելեն չի կարողանա ներկա լինել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարին, գրում է Goal.com-ը:

77-ամյա բրազիլացին ունի առողջական խնդիրներ, որոնց պատճառով բաց է թողել ԱԱ-2018-ին նվիրված մի քանի միջոցառումներ: Սպասվում է, որ աշխարհի առաջնության ժամանակ Պելեն ֆուտբոլային փորձագետի եւ մեկնաբանի աշխատանք կկատարի բրազիլական հեռուստատեսությունում:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով