01:01  ,  11 ապրիլի, 2018

«Բարսելոնան» առաջին անգամ դուրս մնաց եվրագավաթից առաջին խաղում տանը 3 գոլի առավելությամբ հաղթելուց հետո

«Բարսելոնան» առաջին անգամ դուրս մնաց եվրագավաթային մրցաշարից առաջին խաղում տանը 3 կամ ավելի շատ գոլերի առավելությամբ հաղթելուց հետո:

Կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Ռոմային» պարտվեց 0:3 հաշվով: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը տանը հաղթել էր 4:1 հաշվով: Իտալական ակումբը պայքարը շարունակում է մրցակցի խաղադաշտում խփած միակ գոլի շնորհիվ:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռոմա» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 3:0 (առաջին խաղ՝ 1:4)

Էդին Ջեկո, 6, Դանիելե Դե Ռոսի, 58, 11մ, Կոնստանտինոս Մանոլաս, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում