23:31  ,  10 ապրիլի, 2018

ՉԼ. «Ռոմա» - «Բարսելոնա», «Մանչեսթեր Սիթի» - «Լիվերպուլ». Առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումներն են անցկացնում «Ռոման» ու «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին» ու «Լիվերպուլը»: Երկու խաղերում էլ դաշտի տերերը կարողացան արագ գոլ խփել:

«Ռոմայի» իտալացի կիսապաշտպան Դանիելե Դե Ռոսիի փոխանցումից հետո Հռոմում հաշիվը բացեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն 6-րդ րոպեին (տեսանյութ):

Իսկ Մանչեսթերում արդեն երկրորդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի փոխանցումն օգտագործեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը (տեսանյութ):

Ընդմիջում է:

Չեմպիոնների լիգա, 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռոմա» (Իտալիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 1:0 (առաջին խաղակես), (առաջին խաղ՝ 1:4)

Էդին Ջեկո, 6

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1:0 (առաջին խաղակես),  (առաջին խաղ՝ 0:3)

Գաբրիել Ժեզուս, 2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում