21:28  ,  10 ապրիլի, 2018

Mirror. Մխիթարյանի համար Պրեմյեր լիգայի մրցաշրջանն ավարտված է

Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի համար Անգլիայի Պրեմյեր լիգայի մրցաշրջանն ավարտված է, հաղորդում է բրիտանական Mirror-ը: Ծնկահոդի վնասվածքից հետո հայ ֆուտբոլիստը դարձյալ հետազոտվել է:

Չի բացառվում, որ 29-ամյա ֆուտբոլիստը պատրաստ լինի Եվրոպայի լիգայի եզրափակիչին, եթե «Արսենալը» հասնի վճռական փուլ: Այդ խաղը տեղի կունենա մայիսի 16-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում:

Անգլիայի առաջնության վերջին տուրը տեղի կունենա մայիսի 13-ին:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը ծնկահոդի վնասվածքը ստացել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս