20:40  ,  10 ապրիլի, 2018

Զիդան. Չեմպիոնների լիգայի գավաթին կնախընտրեի Իսպանիայի չեմպիոնի կոչումը

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումից առաջ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոստովանել է, որ կնախընտրեր նվաճել Իսպանիայի չեմպիոնի կոչումը, եթե ընտրություն լիներ Չեմպիոնների լիգայի եւ Պրիմերայի միջեւ:Նախորդ 4.5 տարում «Ռեալը» երեք անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, մեկ անգամ՝ Իսպանիայի չեմպիոնի կոչումը:

«Չեմ համարում Իտալիայի առաջնությունը թույլ մրցաշար, սակայն Իսպանիայի առաջնությունն ուժեղագույնն է: Չեմպիոնների լիգայի գավաթին կնախընտրեի Իսպանիայի չեմպիոնի կոչումը: Չգիտեմ՝ ինչում է թիմն անհաջող հանդես գալիս Իսպանիայի առաջնությունում:

«Յուվենտուսի» դեմ առաջին հանդիպման արդյունքն արդեն մոռացել ենք: Պատասխան խաղին տրամադրվում ենք, ասես՝ եզրափակիչ լինի»,- Զիդանի խոսքը մեջբերում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ Թուրինում տեղի ունեցած առաջին խաղում Արքայական ակումբը հաղթել է 3:0 հաշվով: Պատասխան հանդիպումը Մադրիդում տեղի կունենա ապրիլի 11-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով