16:22  ,  10 ապրիլի, 2018

ԱԱ-2018-ի ամենաշատ տոմսեր գնել են ամերիկացիները

Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի խաղերի տոմսեր արտասահմանից ամենաշատը գնում են ԱՄՆ-ից։ Մինչեւ օրս ամերիկացիները գնել են 80 161 տոմս, գրում է «Սպորտ Էքսպրեսը»։

Երկրորդ տեղում է Բրազիլիան, իսկ եռյակը եզրափակում է Կոլումբիան։

Ռուսաստանից այս պահի դրությամբ գնել են 796 875 տոմս։ ԱԱ-2018-ի տոմսերի վաճառքը մեկնարկել է 2017 թվականի սեպտեմբերին եւ անցկացվում է փուլերով։ Առաջիկա փուլը ապրիլի 18-ին է (ՖԻՖԱ-ի կայքում)։ Մինչեւ օրս վաճառվել է 1 698 049 տոմս։

Արտասահմանից ԱԱ-2018-ի ամենաշատ տոմս գնած երկրները

  1. ԱՄՆ – 80 161 տոմս
  2. Բրազիլիա – 65 863
  3. Կոլումբիա – 60 199
  4. Գերմանիա – 55 136
  5. Մեքսիկա – 51 736
  6. Արգենտինա – 44 882
  7. Պերու – 38 544
  8. Չինաստան – 36 841
  9. Ավստրալիա – 34 628
  10. Անգլիա – 30 711

    Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: Խմբային փուլի վիճակահանությունը կայացել էր դեկտեմբերի 1-ին Մոսկվայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս