15:20  ,  10 ապրիլի, 2018

ԱԱ-2018․ Եգիպտոսի հավաքականի երկրպագուն Մոսկվա կուղեւորվի հեծանիվով

Եգիպտոսի բնակիչ Մոհամեդ Նուֆալը հեծանիվով Ռուսաստան կուղեւորվի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի համար, գրում է Reuters-ը։

24-ամյա եգիպտացին պետք է անցնի 5 հազար կմ։ Նա հույս ունի 65 օրում հասնել Մոսկվա՝ անցնելով Բուլղարիայի, Ռումինիայի, Մոլդովայի եւ Ուկրաինայի տարածքով, որպեսզի ԱԱ-2018-ում երկրպագի Եգիպտոսի հավաքականին։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը: 

28 տարվա ընդմիջումից հետո աշխարհի առաջնության ուղեգիր նվաճած Եգիպտոսի հավաքականը խմբային փուլում մրցելու է Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի եւ Ուրուգվայի թիմերի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով