12:40  ,  10 ապրիլի, 2018

NBA․ Փլեյ-օֆֆի հերթական մասնակիցներն ու օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում փոխչեմպիոն «Քլիվլենդը» մրցակցի խաղահրապարակում 123։109 հաշվով հաղթել է «Նյու Յորքին» եւ վերջին տուրից առաջ ապահովել Կենտրոնական գոտու առաջին տեղը:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Քլիվլենդի» խաղացող Կեւին Լավը, որը հավաքել է 28 միավոր, իսկ նրա թիմակից Լեբրոն Ջեյմսը վաստակել է 26 միավոր։

Այս տուրի արդյունքում փլեյ-օֆֆի ուղեգիր են պահովել նաեւ «Օկլահոման», «Սան Անտոնիոն» ու «Նոր Օրլեանը»։

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Նոր Օրլեանի» խաղացող Էնթոնի Դեւիսի հզոր դանքը։

NBA, կանոնավոր առաջնություն

«Նյու Յորք» – «Քլիվլենդ»՝ 109:123 (25:26, 24:35, 28:29, 32:33)

«Դետրոյտ» – «Տորոնտո»՝ 98:108 (32:32, 28:25, 20:28, 18:23)

«Մայամի» – «Օկլահոմա»՝ 93:115 (27:21, 25:28, 29:27, 12:39)

«Կլիպերս» – «Նոր Օրլեան»՝ 100:113 (23:31, 26:28, 22:34, 29:20)

«Դենվեր» – «Պորտլենդ»՝ 88:82 (28:23, 14:26, 24:20, 22:13)

«Սան Անտոնիո» – «Սակրամենտո»՝ 98:85 (17:25, 26:25, 17:16, 38:19)

«Միլուոկի» – «Օռլանդո»՝ 102:86 (31:21, 14:21, 29:25, 28:19)

«Մինեսոտա» – «Մեմֆիս»՝ 113:94 (20:26, 36:27, 27:22, 30:19)

«Բրուքլին» – «Չիկագո»՝ 114:105 (29:26, 33:29, 24:28, 28:22)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում