23:16  ,  9 ապրիլի, 2018

Վալվերդե. Չի կարելի կարծել, թե «Բարսելոնան» արդեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում է

Պայքարը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգրի համար դեռ չի ավարտվել, ասել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն իտալական «Ռոմայի» դեմ պատասխան հանդիպումից առաջ։ Քառորդ եզրափակիչի առաջին խաղում կատալոնական ակումբը հաղթել էր 4։1 հաշվով։

«Պատասխան հանդիպումն ավելի ինտենսիվ կստացվի։ Մրցակիցը կձգտի վերադարձնել կորցրածը։ Արագ գոլը կլինի նրանց գերնպատակը։ Չի կարելի կարծել, թե «Բարսելոնան» արդեն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում է։

Այո, առաջին խաղում հասել ենք գերազանց արդյունքի, բայց ոչ ավելին։ Ես վաղուց եմ ֆուտբոլում եւ գիտեմ, որ ամեն ինչ հնարավոր է»,– Վալվերդեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։

«Ռոմա» – «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 10–ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45–ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում