14:08  ,  9 ապրիլի, 2018

Սարսափելի միջադեպ Ֆորմուլա-1-ում․ «Ֆերարին» տուգանվել է (ֆոտո)

Սկանդալային միջադեպ է տեղի ունեցել Ֆորմուլա-1-ի Բահրեյնի Մեծ մրցանակի ժամանակ։ «Ֆերարիի» ֆինն ավտոարշավորդ Կիմի Ռայկոնենն անվադողերը փոխելիս անցել է թիմի աշխատակիցներից Ֆրանչեսկո Չիգարինիի ոտքի վրայով։ «Ֆերարիի» աշխատակիցը ստացել է ոտքի կոտրվածք, ինչի հետեւանքով վիրահատվել է։

Միջադեպի պատճառով «Ֆերարին» տուգանվել է 50 հազար եվրո, հատնում է Autosport-ը։

Հիշեցնենք, որ Ֆորմուլա-1-ի աշխարհի առաջնության երկրորդ փուլում հաղթել էր «Ֆերարիի» գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում