11:21  ,  9 ապրիլի, 2018

Կիրսան Իլյումժինովը հրաժարվել է լքել ՖԻԴԵ-ի նախագահի պաշտոնը

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Կիրսան Իլյումժինովը մտադիր չէ հեռանալ զբաղեցրած պաշտոնից՝ չնայած ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի պահանջին։

«ՖԻԴԵ-ի նախագահական խորհրդի որոշումը բացարձակ քաղաքական է եւ ոչ մի առնչություն չունի շախմատի հետ։ Չեմ պատրաստվում հեռանալ։ Բացի այդ, այս տարվա սեպտեմբերին դարձյալ առաջադրվելու եմ ՖԻԴԵ-ի նախագահական ընտրություններին»,- Իլյումժինովի խոսքը մեջբերում է «Интерфакс»-ը։

Նախօրեին ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը Կիրսան Իլյումժինովից պահանջել էր լքել պաշտոնը։ Նա ՖԻԴԵ-ն ղեկավարում է 1995 թվականից։ 2015թ. նոյեմբերից Իլյումժինովն ընդգրկված է ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության պատժամիջոցային ցուցակում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում