22:52  ,  8 ապրիլի, 2018

Grenke Сhess Сlassic. Հաղթողը հայտնի կդառնա վերջին տուրում

Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա միայն վերջին տուրում: 8 տուրից հետո միանձնյա առաջատարը ամերիկացի Ֆաբիանո Կարուանան է, որ նախավերջին տուրում ոչ ոքի է խաղացել Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանի հետ եւ ունի 5.5 միավոր:

Հայ գրոսմայստերը 4.5 միավորով կիսում է 4-5-րդ տեղերը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Նախորդ 7 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի էր խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, չինուհի Հոու Յիֆանի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի հետ, ինչպես նաեւ սպիտակներով հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին:

Վերջին տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով կխաղա գերմանացի Մաթիաս Բլյուբաումի հետ:

Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:

Grenke Сhess Сlassic. 8-րդ տուր

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)՝ 0.5:0.5

Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)՝ 0.5:0.5

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Հոու Յիֆան (Չինաստան)՝ 0.5:0.5

Մրցաշարային դրությունը 8-րդ տուրից հետո. Կարուանա՝ 5.5 միավոր, Կարլսեն, Վիտյուգով՝ 5-ական, Վաշյե-Լագրավ, Արոնյան՝ 4.5-ական, Բլյուբաում՝ 4, Նայդիչ, Անանդ, Յիֆան՝ 3-ական, Մեյեր՝ 2.5: 

9-րդ տուրի զույգերը. Արոնյան - Բլյուբաում, Անանդ - Կարլսեն, Վիտյուգով - Կարուանա, Վաշյե-Լագրավ - Մեյեր, Յիֆան - Նայդիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում