21:06  ,  8 ապրիլի, 2018

Ֆորմուլա-1. Սեբաստիան Ֆետելի երկրորդ հաղթանակը

Ֆորմուլա-1-ի աշխարհի առաջնության երկրորդ փուլը եւս ավարտվեց «Ֆերարիի» գերմանացի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելի հաղթանակով:

Բահրեյնի Մեծ մրցանակի խաղարկությունում երկրորդ տեղը զբաղեցրել է «Մերսեդեսի» ներկայացուցիչ Վալտերի Բոտասը (Ֆինլանդիա): 

Եռյակը եզրափակել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող բրիտանացի Լյուիս Հեմիլթոնը «Մերսեդեսից»:

Ընդհանուր հաշվարկը 50 միավորով գլխավորում է Ֆետելը, երկրորդ տեղում Հեմիլթոնն է՝ 33 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում