10:52  ,  8 ապրիլի, 2018

Ռուսաստանի առաջին չեմպիոնը UFC-ում՝ Քոնոր Մաքգրեգորի քաշային կարգում

Խառը մենամարտերի ռուսաստանցի ներկայացուցիչ Հաբիբ Նուրմագոմեդովը Նյու Յորքում տեղի ունեցած մենամարտում հաղթել է ամերիկացի Էլ Յակվինտային եւ Ռուսաստանի համար նվաճեց առաջին չեմպիոնական տիտղոսը UFC-ում: Թեթեւ քաշային կարգում UFC 223 մրցաշարի մենամարտում Նուրմագոմեդովը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ:

29-ամյա ռուսաստանցին 26-րդ հաղթանակը տարավ պրոֆեսիոնալ կարիերայում, ոչ մի պարտություն չի կրել: Այս քաշային կարգում նախկին չեմպիոնը իռլանդացի Քոնոր Մաքգրեգորն էր, որը 2016-ին դարձել էր UFC –ի պատմության մեջ առաջին չեմպիոնը երկու քաշային կարգերում (թեթեւ, կիսաթեթեւ) միաժամանակ: Մաքգրեգորը զրկվեց տիտղոսից տեւական ժամանակ մենամարտերի չմասնակցելու պատճառով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս