10:12  ,  8 ապրիլի, 2018

Grenke Сhess Сlassic. Կարուանա vs Արոնյան՝ նախավերջին տուրում

Գերմանիայում անցկացվող Grenke Сhess Сlassic մրցաշարում ապրիլի 8-ին տեղի կունենան նախավերջին տուրի պարտիաները (մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 17:00-ին): Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով կմրցի ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, որը 7 տուրից հետո 5 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայ գրոսմայստերը նրանից հետ է 1 միավոր:

Նախորդ 7 տուրերում հայ գրոսմայստերը ոչ ոքի է խաղացել գերմանացի Գեորգ Մեյերի, աշխարհի նախկին չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդի, չինուհի Հոու Յիֆանի, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի եւ ռուսաստանցի Նիկիտա Վիտյուգովի հետ, ինչպես նաեւ սպիտակներով հաղթել է Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչին:

Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի գործող հաղթողն է։ Նախորդ տարի նա 7 հնարավորից վաստակել էր 5.5 միավոր եւ միանձնյա գրավել առաջին տեղը։ Երկրորդ տեղը կիսել էին Մագնուս Կարլսենը եւ Ֆաբիանո Կարուանան, որոնք վաստակել էին 4-ական միավոր:

Grenke Сhess Сlassic. 8-րդ տուր

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Լեւոն Արոնյան (Հայաստան)

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)

Մաթիաս Բլյուբաում (Գերմանիա) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Հոու Յիֆան (Չինաստան)

Մրցաշարային դրությունը 7-րդ տուրից հետո. Կարուանա՝ 5 միավոր, Կարլսեն, Վիտյուգով՝ 4.5-ական, Վաշյե-Լագրավ, Արոնյան՝ 4-ական, Բլյուբաում՝ 3.5, Անանդ, Նայդիչ՝ 3-ական, Յիֆան, Մեյեր՝ 2-ական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում