15:16  ,  7 ապրիլի, 2018

Կանադայում վթարի է ենթարկվել պատանի հոկեյիստներին տեղափոխող ավտոբուսը, կա 14 զոհ

«Բրոնկոս» հոկեյի պատանեկան թիմի խաղացողներին տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել Կանադայում, հայտնում է TSN-ը:

Սասկաչեւան նահանգի Տիսդեյլ քաղաքից 30 կմ հեռավորության վրա ավտոբուսը բախվել է բեռնատար մեքենայի: Նախնական տվյալներով, կա 14 զոհ եւ նույնքան վիրավոր:

«Բրոնկոսն» Տիսդեյլ էր ուղեւորվում փլեյ-օֆֆի հերթական հանդիպմանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս