15:01  ,  7 ապրիլի, 2018

Մահացել է անվանի բասկետբոլիստ Գոհար Գրիգորյանը

Ապրիլի 7-ին 84 տարեկան հասակում մահացել է անվանի բասկետբոլիստ Գոհար Գրիգորյանը, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Գոհար Գրիգորյանը ծնվել է 1934 թվականի հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում:

1952-1956 թվականներին սովորել է Թբիլիսիի պետական մանկավարժական համալսարանում:

1957-1958 թթ. դարձել է ԽՍՀՄ բարձրագույն լիգայի արծաթե մեդալակիր:

1965 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում:

1965 թվականին Հունգարիայում տեղի ունեցած Համաշխարհային ունիվերսիադայում, ԽՍՀՄ ուսանողական հավաքականի կազմում դարձել է ոսկե մեդալակիր:

1955 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում:

Մասնակցել է ԽՍՀՄ հինգ համամիութենական ժողովուրդների սպարտակիադայի:

Վերջին տարիներին աշխատել է մանկապատանեկան մարզադպրոցներում, պատրաստել է սաներ, ովքեր բազմիցս ընդգրկվել են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցավակցություն է հայտնել լեգենդար բասկետբոլիստուհու ընտանիքի անդամներին, հարազատներին եւ բարեկամներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում