13:15  ,  7 ապրիլի, 2018

Իբրահիմովիչը ներկա է եղել «Լեյքերսի» խաղին եւ հանդիպել Շաքիլ Օ՛Նիլին (ֆոտո)

Ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» նորեկ Զլատան Իբրահիմովիչը ներկա է եղել «Լոս Անջելես Լեյքերս» – «Մինեսոտա» Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հանդիպմանը:

Խաղից առաջ 36-ամյա ֆուտբոլիստը նաեւ հանդիպել է «Լեյքերսի» լեգենդար բասկետբոլիստ Շաքիլ Օ՛Նիլին: Այդ խաղում Լոս Անջելեսի թիմը տնային պարտություն է կրել 96:113 հաշվով:

Հիշեցնենք, որ շվեդ հարձակվողը վերջերս անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» էր տեղափոխվել «Լոս Անջելես Գելաքսի», որի կազմում նորամուտը նշել էր դուբլով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English