12:50  ,  7 ապրիլի, 2018

NBA․ Լեբրոն Ջեյմսի 44 միավորներն ու նրա մասնակցությամբ լավագույն դրվագը

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Քլիվլենդը» մրցակցի խաղահրապարակում 130:132 հաշվով պարտվել է «Ֆիլադելֆիային»:

«Քլիվլենդի» առաջատար Լեբրոն Ջեյմսը վաստակել է 44 միավոր եւ ճանաչվել հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ։ Այդ խաղում Ջեյմսը նաեւ հատել է 31 հազար միավորի սահմանագիծը՝ դառնալով NBA-ում 31 հազար միավոր վաստակած ամենաերիտասարդ բասկետբոլիստը:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է Լեբրոն Ջեյմսի հզոր դանքը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Ֆիլադելֆիա» – «Քլիվլենդ»՝ 132:130 (41:28, 37:27, 27:43, 27:32)

«Օռլանդո» – «Շառլոտ»՝ 100:137 (25:43, 24:29, 26:31, 25:34)

«Վաշինգտոն» – «Ատլանտա»՝ 97:103 (22:21, 26:31, 29:29, 20:22)

«Դետրոյտ» – «Դալաս»՝ 113:106 (լրացուցիչ ժամանակում) (22:24, 31:30, 25:21, 23:26, 12:5)

«Բոստոն» – «Չիկագո»՝ 111:104 (30:30, 25:28, 24:18, 32:28)

«Տորոնտո» – «Ինդիանա»՝ 92:73 (26:14, 19:19, 27:16, 20:24)

«Նյու Յորք» – «Մայամի»՝ 122:98 (34:23, 29:27, 33:28, 26:20)

«Մեմֆիս» – «Սակրամենտո»՝ 93:94 (22:25, 26:19, 15:24, 30:26)

«Ֆինիքս» – «Նոր Օրլեան»՝ 103:122 (21:39, 25:24, 24:23, 33:36)

«Լեյքերս» – «Մինեսոտա»՝ 96:113 (26:30, 32:21, 15:29, 23:33)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում